Հայաստանը կարող է ճանաչել Թուրքիայի սահմանները առանց Կարսի պայմանագրի ճանաչման

PanARMENIAN.Net - Ընդդիմադիրները թուրքական խորհրդարանում քննադատում են Զարգացման եւ արդարության կուսակցության գործողությունները (AKP): Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Սանկտ Պետերբուրգի Ժամանակակից Արեւելքի ուսումնասիրության կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: «Առավել եւս հիմա, երբ ընթանում է Արձանագրությունների վավերացման գործընթացը: Աթաթուրքի քաղաքական ավանդույթների հետեւոր Դենիզ Բայկալը եւ ազգայնական Դեվլեթ Բախչելին դեմ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, քանի որ դա նրանք համարում են Թուրքիայի ազգային շահերի դավաճանություն: Սակայն, նրանք չեն կարող կասեցնել Արձանագրությունների վավերացումը, քանի որ միասին նրանց կուսակցությունները խորհրդարանում չունեն տեղերի կեսը», ասել է նա:



Դրա հետ մեկ տեղ նա նշել է, որ առանց կողմերի տարածքային ամբողջականության ճանաչման հնարավոր չի լինի վարել հետագա բանակցությունները:

«Արձանագրություններում ղարաբաղյան խնդիրը չի հիշատակվել` դա հայկական կողմի պայմաններից մեկն էր», - նշել է ռուս փորձագետը



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



Կարսի պայմանագիրը կնքվել է 1921թ. հոկտեմբերի 13-ին մի կողմից քեմալական Թուրքիայի եւ մյուս կողմից Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների միջեւ Կարսի խորհրդաժողովի ավարտին: Այն կազմված է նախաբանից, 20 հոդվածներից եւ 3 հավելվածներից:



Ըստ 1-ին հոդվածի, ուժը կորցրած են համարվում այն պայմանագրերը, որոնք կնքվել են այն կառավարությունների միջեւ, որոնք նախկինում ապահովել են ինքնիշխանությունը պայմանավորվող կողմերի տարածքում: Այդպիսով իսկ չեղյալ էր հայտարարվում 1920թ. Ալեքսանդրոպոլի պայմանագիրը:



Անվավեր էին ճանաչվում նաեւ այն պայմանագրերը, որոնք կնքվել են երրորդ պետությունների հետ եւ վերաբերում էին անդրկովկասյան հանրապետություններին: Սակայնյ դա չէր տարածվում 1921թ. ՌԽՍՀ եւ Թուրքիայի միջեւ կնքված Մոսկվայի պայմանագրի վրա:



2-րդ հոդվածը հատկապես կարեւոր էր Թուրքիայի համար, քանի որ ըստ այդ հոդվածի, կողմերը չէին ճանաչում ոչ մի պայմանագիր կամ միջազգային ակտ, որը կարող էր պարտադրվել ուժով: Դա նշանակում էր, որ Խորհրդային Հայաստանը չի ճանաչում 1920թ. Սեւրի պայմանագիրը:



Ըստ 3-րդ հոդվածի, չեղյալ էր հայտարարվում կապիտուլացիոն ռեժիմը:



Ըստ 4-րդ հոդվածի, որոշվում է սահմանը Թուրքիայի եւ Անդրկովկասի հանրապետությունների միջեւ (սահմանի ավելի մանրամասն նկարագրությունը տրվում էր 1-ին եւ 2-րդ հավելվածում):



Ըստ 5-րդ հոդվածի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի կառավարությունները համաձայնվում էին, որ Նախիջեւանի մարզը (3-րդ հավելվածում նշված սահմաններով) ինքնավար հանրապետություն դառնա Ադրբեջանի հովանու ներքո:



6-րդ հոդվածը վերաբերում էր Թուրքիայի ու Վրաստանի հարաբերություններին: Մնացած հոդվածները որոշում էին կողմերի քաղաքացիների իրավական վիճակը, հաստատում էին գերիների փոխանակման կարգը, վերաբերում էին տնտեսական, ֆինանսական եւ այլ հարցերի կանոնակարգմանը, հյուպատոսական հարաբերությունների հաստատմանը եւ այլն: Կարսի պայմանագիրը հիմնականում կրկնում էր 1921թ. Մոսկվայի պայմանագրի դրույթները, որով ոտնահարվում էին Հայաստանի կենսական շահերը:



Կարսի պայմանագիրը ստորագրել են` ՀԽՍՀ անունից արտաքին գործերի ժողկոմ Ա.Մռավյանը եւ ներքին գործերի ժողկոմ Պ.Մակինցյանը, Ադրբեջանական ԽՍՀ անունից` աշխատավորագյուղացիական տեսչության ժողկոմ Բ.Շախտախտինսկին, Վրացական ԽՍՀ անունից` ռազմածովային գործերի ժողկոմ Շ.Էլիավան եւ արտագործերի ու ֆինանսների ժողկոմ Ա.Սվանիձեն, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի անունից` Ազգային ժողովի պատգամավոր եւ Արեւելայն ճակատի հրամանատար Քյազիմ Ղարաբեքիր-փաշան, Ազգային ժողովի պատգամավոր Վելի բեյը, հասարակական աշխատանքների նախարարի նախկին օգնական Մուխտար-բեյը, Ադրբեջանում Թուրքիայի լիազոր ներկայացուցիչ Մեհմուդ Շեւկեթը, ՌԽՍՀ կառավարության անունից` Լատվիայում ՌԽՍՀ լիազոր ներկայացուցիչ Յա. Գանեցկին: --
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---