ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔԵԼ ԵՆ ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՎԱԼՏԵՐ ՇՎԻՄՄԵՐԻՑ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամները դիմել են ԵԽԽՎ նախագահ Պետեր Շիդերին` բողոքելով ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերից: Ադրբեջանական խորհրդարանականները վրդովված են Շվիմմերի գործողություններից, որը վեհաժողովի նստաշրջանում ելույթ ունենալով` պահանջել էր Ադրբեջանի ղեկավարությունից անհապաղ ազատել բոլոր քաղբանտարկյալներին: Բաքվում գտնում են, որ հատկապես Շվիմմերի ելույթը բեկումնային եղավ պատգամավորների համար, որոնք արդյունքում կողմ քվեարկեցին Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչին` կատարել Եվրախորհրդի կազմում ընդգրկվելիս ստանձնած պարտավորությունները: Հիշեցնենք, որ որոշ պատգամավորների կողմից պաշտոնական Բաքվի գործողություններն արդարացնելու փորձից հետո միայն խոսք է խնդրել Վալտեր Շվիմմերը` հայտարարելով հետեւյալը. «Այս կազմակերպության գլխավոր քարտուղարը ես եմ եւ օգտվելով ինձ ընձեռնված լիազորություններից` կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը հետեւել անկախ փորձագետների հանձնարարականներին»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---