ՄԱՐՏԻ 25-ԻՆ ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Մարտի վերջին նախատեսվում է ԵԱՀԿ գործող նախագահի, Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Ժայմե Գամայի շրջագայությունը հարավկովկասյան պետությունների մայրաքաղաքներով: Մարտի 25-ին Գաման կժամանի Երեւան: Նա մտադիր է հանդիպել երկրի քաղաքական ղեկավարության, ինչպես նաեւ ընդիմության եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքի հետ առնչվող հարցեր: Մինչ այդ, պորտուգալական նախարարը հայտնել էր, որ մտադիր է ձեռնարկել միջոցներ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ բանակցությունների գործընթացի արագացմանը: Հիշեցնենք, որ Ժայմե Գաման արդեն եղել է Հայաստանում: Անցյալ տարվա հոկտեմբերին, ԵԱՀԿ-ում Պորտուգալիայի նախագահության պատրաստման շրջանակներում, նա ճանաչողական այց էր կատարել տարածաշրջանի երկրներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---