Լարիսա Ալավերդյան. «Նախագահների հանդիպումն առանց Արցախի մասնակցության լիարժեք չէ»

Լարիսա Ալավերդյան. «Նախագահների հանդիպումն առանց Արցախի մասնակցության լիարժեք չէ»

PanARMENIAN.Net -
«Ես գտնում եմ` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Սոչիում հերթական ոչ լիարժեք հանդիպումն է», - հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը` Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր ՀՀԿ Հովհաննես Սահակյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերի համաձայն, հանդիպումը, որին չի մասնակցում Ղարաբաղը, չի կարող համարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություն: «Ես որեւէ սպասելիք չունեմ այդ հանդիպումից», - ասել է Ալավերդյանը:



Միաժամանակ անդրադառնալով Մադրիդյան սկզբունքների բարեփոխված ներածականին, Լարիսա Ալավերդյանն ասել է, որ փաստաթղթերով կարելի է դատել, թե այն քաղաքականությունը, որ վարել էր Հայաստանը սկզբից եւեթ, մնում է անփոփոխ: «Այդ քաղաքականությունը ես միշտ գնահատել եմ որպես նահանջի քաղաքականություն», - նշել է Ալավերդյանը: Ըստ նրա, Հայաստանը շարունակում է մնալ անվտանգություն, ինքնորոշման իրավունք սկզբունքների շրջանակներում:



«Բոլոր հայտարարությունները դեկլարատիվ բնույթի են», - ասել է Ալավերդյանն, ավելացնելով, որ դրա նպատակը խաղաղության պահպանումն է եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: «Նախագահների հանդիպումը մեկ դրական կողմ ունի` քանի դեռ դրանք շարունակվում են` պատերազմ չի լինի», - ասել է Լ. Ալավերդյանը:



Հովհաններս Սահակյանն իր հերթին նշել է, որ նախագահների հանդիպումը դրական էր: Այդ համատեքստում նա հատուկ նշել է, որ հանդիպման արդյունքում կողմերը եկել են այն համոզման, որ Արցախը մասնակցի բանակցային գործընթացին:



«Բանակցությունները շարունակելու կողմերի ցանկությունը վկայում է այն մասին, որ նրանք մտադիր են այդ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու», - ասել է Հ. Սահակյանը:



«Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղղվածությամբ` լիբերալ, կառավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Դա քաղաքական ուժ է, որի առաջնահերթ խնդիրն է զարգացած, իրավական, ժողովրդավարական պետության կայացումն է, որը կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը` ելնելով ազգային ինքնիշխանության շահերից: Հիմնվել է 2002թ.: 2005թ. մայիսի 30-ին գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ:



2009 թվականից կուսակցության վարչության նախագահն է Արմեն Մարտիրոսյանը:



Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնվել է1990թ. Աշոտ Նավասարդյանի կողմից: Կուսակցության գաղափարախոսական հենքը հայ քաղաքական գործիչ եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հրամանատար Գարեգին Նժդեհի ուսմունքն է: ՀՀԿ կազմավորումը կապված է 1988թ. ազգային-ազատագրական պայքարի հետ: Կազմակերպչական հիմք է ծառայել այդ պատերազմի սկզբում ձեւավորված «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորումը: Պաշտոնապես որպես քաղաքական կուսակցություն ՀՀԿ-ն գրանցվել է 1991 թվականի մայիսի 14-ին:



Կուսակցությունը զգալի ավանդ է ունեցել Զինված կամավորական ջոկատների համակարգող խորհրդի աշխատանքներում, աջակցելով հանրապետությունում իրավակարգի հաստատմանը, իսկ կանոնավոր Ազգային բանակի ձեւավորումից հետո ՀՀԿ-ն հայտարարեց իր ապառազմականացման մասին:



2006թ. հուլիսին տեղի ունեցած 10-րդ արտահերթ համագումարը հռչակեց ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն: Կուսակցության նախագահը հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. եղել է Աշոտ Նավասարդյանը, 1997-2005թթ.` Անդրանիկ Մարգարյանը: Ներկայումս կուսակցությունը գլխավորում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:



Հունվարի 25-ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Նախագահների հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հաղորդեց բանակցությունների արդյունքների մասին: Նրա խոսքով, նախագահների հանդիպումը բավական արգասաբեր էր: Ընդ որում, նա նշեց, որ հանդիպման գլխավոր ձեռքբերումն այն էր, որ կողմերը համաձայնեցին վերանայել եւ խմբագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր այն կետերը, որոնք իրենց համար անընդունելի են համարվում:



Ինչպես հաղորդեց բանակցային գործընթացին մոտ բարձրաստիճան աղբյուրը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Սոչիում քննարկված համաձայնագրի նախաբանում արձանագրվել է բանակցությունների հաջորդ փուլում ԼՂՀ մասնակցության անհրաժեշտությունը: Նախաբանում ամրագրվել է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---