ՀՀ ԱԺ խոսնակն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկեցին տարածաշրջանային անվտանգության հարցերը

ՀՀ ԱԺ խոսնակն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկեցին տարածաշրջանային անվտանգության հարցերը

PanARMENIAN.Net -
Հունվարի 27-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիին, որը Երեւանում է գտնվում հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:



Ողջունելով հյուրին եւ նրա ղեկավարած պատվիրակությանը` Աբրահամյանը բարձր գնահատեց հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները: ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի նիստը կպսակվի հաջողությամբ եւ առաջ կմղի մի շարք փոխշահավետ ծրագրեր էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում: Ապա զրուցակիցները քննարկեցին հանձնաժողովի նիստի օրակարգի հարցերը:



Հայ-իրանական երկկողմ հարաբերությունների համատեքստում զրուցակիցները նաեւ կարեւորեցին միջխորհրդարանական համագործակցությունը: Արտգործնախարար Մոթաքին ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին փոխանցեց Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջույնները եւ վերահաստատեց ՀՀ պաշտոնական այց կատարելու վերջինիս պատրաստակամությունը, որի վերաբերյալ նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2009թ. սեպտեմբերին ՀՀ ԱԺ նախագահի ԻԻՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում: Պարոն Աբրահամյանը եւս խնդրեց ԻԻՀ խորհրդարանի նախագահին փոխանցել իր ջերմ ողջույնները:



Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաեւ անդրադարձան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հարցերին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---