Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հերքում է կապն «Էրգենեկոնի» հետ

PanARMENIAN.Net -
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առնչություն չունեն այն գործընթացի հետ , որը կապված է «Էրգենեկոն» գաղտնի կազմակերպության հետ: ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղարն անհեթեթ է անվանել Ամերիկային ուղղված մեղադրանքները` հավելելով, որ ամերիկյան դեսպանատունը չի կարող մեկնաբանել «Էրգենեկոն»-ի գործով շարունակվող դատավարությունը:



Թուրքական թերթերից մեկը վերջերս հաղորդագրություւյն էր հրապարակել, որտեղ ասվում էր, թե «Էրգենեկոն»-ի գործով հաստատվում է, որ Ստամբուլում ԱՄՆ-ի դեսպանատան վրա գրանցված մեքենան մուտք է գործել Պոռազկոյ թաղամասի ռազմական գոտի` որոշ լուսանկարներ անելու նպատակով: 2009թ. ապրիլին այդ թաղամասում զենք ու պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել, հաղորդում է «Anatolian News Agency» գործակալությունը:



«Էրգենեկոնը» թուրքական ուլտրաազգայնական կազմակերպություն է: Այն իրենից ներկայացնում է քեմալիստական ուղղվածության գաղտնի կազմակերպություն, որի անդամ են Թուրքիայի զինված ուժերի եւ անվտանգության մարմինների որոշ բարձրաստիճան ղեկավարներ: «Էրգենեկոնի» մեջ մտնող բարձրաստիճան թուրք զինվորականներն ու քաղաքական գործիչները մեղադրվում են պետական հեղաշրջման փորձի համար: Որոշ փորձագետներ ենթադրում են, որ կազմակերպության գլխավոր նպատակը իսլամիստների արգելումն է եւ վերադարձը քեմալիզմին, այսինքն բարձրաշխարհիկ Թուրքիային: «Էրգենեկոնին» կասկածում են հանուն ժողովրդավարական Թուրքիայի քրդամետ կուսակցության որոշ ղեկավարների, ինչպես նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի եւ մի շարք տեղական լրագրողների մահափորձի կազմակերպման մեջ: Համարվում է նաեւ, որ «Էրգենեկոնը», հնարավոր է, մասնակցություն է ունեցել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը 2007թ. հունվարին: Բոլոր վերը նշված մարդիկ, ազգայնականների կարծիքով, վնաս են հասցնում Թուրքիայի զարգացման ուղղությանը, որն ընտրել է Քեմալ Աթաթուրքը եւ խեղաթյուրում երկրի ինքնությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---