Հայաստանը չի մասնակցի «Սեւ ծովի գագաթնաժողովին»

PanARMENIAN.Net -
Փետրվարի 15-16-ը Փարիզում տեղի կունենա «Սեւ ծովի գագաթնաժողովը», որը նվիրված է բնապահպանական եւ զբոսաշրջության հարցերին: Այն կազմակերպվել է Եվրոպական տարածաշրջանների վեհաժողովի կողմից (AEP), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:



Համաձայն աղբյուրի, խորհրդաժողովը նվիրված է սեւծովյան ավազանի երկրների բնապահպանական խնդիրներին եւ զբոսաշրջության հարցերին: Քննարկումներին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Թուրքիայի եւ Վրաստանի ներկայացուցիչները:



Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի Տարածքային իշխանությունների ասոցիացիայի նախարարի տեղակալ Էմին Երիցյանը, Հայաստանը չի մասնակցի այդ խորհրդաժողովին, քանի որ այն ունի տեղեկատվական բնույթ:



Եվրոպական տարածաշրջանների վեհաժողով (AEP)-ը եվրոպական միջպետական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1985 թ-ն: 2008 թ-ի տվյալներով միավորել է ավելի քան 270 տարածաշրջան 33 երկրներից, եւ 16 միջտարածաշրջանային կազմակերպություն:



AEP-ի գործունեության նպատակն` Եվրոպայի բոլոր տարածաշրջանների միջեւ երկխոսության կազմակերպումն եւ զարգացումն է:



AEP-ի գլխավոր քարտուղարությունը գտնվում է Ստրասբուրգում (Ֆրանսիա): Կան բաժանմունքներ Բրյուսելում (Բելգիա) եւ Ալբա-Յուլիայում (Ռումինիա):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---