Դավութողլուն եւ Քլինթոնը քննարկում են Արձանագրությունները

PanARMENIAN.Net -
Հունվարի 27-ն Աֆղանստանի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի շրջանակներում, տեղի ունեցավ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութողլուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական Արձանագրությունները, եւ հայ-թուրքական սահմանի վերաբերյալ հարցերը, հաղորդում է Anatolian News Agency-ն:



Խորհրդաժողովի աշխատանքին մասնակցում է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---