Սերգեյ Լավրով. Ղարաբաղի հիմնահարցը դյուրին չէ, սակայն կա դրա լուծումը որոնելու ուղղությամբ շարժվելու` բոլոր կողմերի ցանկությունը

Սերգեյ Լավրով. Ղարաբաղի հիմնահարցը դյուրին չէ, սակայն կա դրա լուծումը որոնելու ուղղությամբ շարժվելու` բոլոր կողմերի ցանկությունը

PanARMENIAN.Net -
«Մենք խոսում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին, առավել եւս, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ֆրանսիայի հետ համատեղ հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Երեկ չէ առաջին օրը Սոչիում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Մենք կիսվեցինք այդ հանդիպման արդյունքների մեր գնահատականներով: Հարցը դյուրին չէ, սակայն կա դրա լուծումը որոնելու ուղղությամբ շարժվելու` բոլոր կողմերի ցանկությունը»,- հայտնեց արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լոնդոնում Աֆղանստանի վերաբերյալ միջազգային համաժողովի ընթացքում ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման արդյունքներով:



Համաժողովի աշխատանքներին մասնակցում է նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի խոսքով, Թուրքիայի, Ադրբեջանի ԱԳ նախարարների, ինչպես նաեւ ԱՄՆ Պետքարտուղարի հետ հանդիպումներ նախատեսված չեն:



Հունվարի 25-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ Սոչիում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով համաձայնեցվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի ներածությունը: Տարաձայնություններ պարունակող հատվածների վերաբերյալ կողմերը կպատրաստեն իրենց գաղափարներն ու ձեւակերպումները բանակցությունների ապագա ռաունդների համար:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---