2009 թ-ի արդյունքներով ԱՊՀ երկրներում ՀՆԱ-ի միջին անկումը կազմել է 7%

PanARMENIAN.Net -
Համաձայն Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների, 2009 թ-ի արդյունքներով ԱՊՀ երկրներում ՀՆԱ-ի միջին անկումը կազմել է 7%:



Ամենախոր տնտեսական անկումը դիտարկվել էր Հայաստանում` 14.4%, նաեւ ցածր ցուցանիշներ են գրանցվել Ռուսաստանում 7.9%, Վրաստանում 7.8% (2009 թ-ի առաջին կիսամյակ), Ղազախստանում 1.5% (9-ը ամսվա տվյալներ), Մոլդովայում 7.7% (9 ամսվա տվյալներ), Ուկրաինայում 15.9% (երրորդ եռամսյակ): Ընդ որում, ՀՆԱ-ի աճ էր գրանցվել Ադրբեջանում 9.3%, Բելառուսում 0.2%, Ղրղզստանում 2.3%, Տաջիկստանում 3.4%, եւ Ուզբեկստանում 8.1%:



ԱՊՀ երկրներում արդյունաբերական արտադրանքի անկումը միջին հաշվով կազմել է 10%: Ընդ որում ամենախոր անկումը դիտարկվում էր Մոլդովայում 22.2%, Ուկրաինայում 21.9%, Ռուսաստանում 10.8%: Հայաստանում այդ ցուցանիշը կրճատվել է 7.8%, Ղրղզստանում 6.4%, Տաջիկստանում 6.3%, Բելառուսում 2.8%: Ցուցանիշի աճ է գրանցվել Ադրբեջանում` 8.6%, Ղազախստանում` 1.7%, Ուզբեկստանում` 9%:



2009 թ-ի արդյունքներով սղաճը ԱՊՀ երկրներում կազմել է 8%: Սղաճի ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ուկրաինայում 12.3%, Բելառուսում` 10.1%: Ռուսաստանում այդ ցուցանիշը հասել է 8.8%, Ուզբեկստանում` 7.4% Հայաստանում` 6.5%, Ղազախստանում` 6.2%, Տաջիկստանում` 5%: Ադրբեջանում այն կազմել է 0.7%, Մոլդովայում 0.4%: Ղրղզստանում սղաճը կազմել է 0%, իսկ Վրաստանում 2009թ-ի 7 ամիսների ընթացքում գրանցվել էր 2.1% դեֆլյացիա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---