Հայաստանում պարենային անվտանգության հայեցակարգ կմշակվի

Հայաստանում պարենային անվտանգության հայեցակարգ կմշակվի

PanARMENIAN.Net -
Փետրվարի 8-ին կայացավ Հայաստանի պարենային անվտանգության հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը:



Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությանը համապատասխան կմշակվի Հայաստանի պարենային անվտանգության հայեցակարգ: Ազգային անվտանգության խորհրդի որոշման եւ հանրապետության նախագահի կարգադրության համաձայն` հայեցակարգը պետք է մշակվի եւ անվտանգության խորհրդում հաստատվի 2010 թվականի առաջին կիսամյակի ընթացքում:



Ընդգծելով պարենային անվտանգության բացառիկ կարեւորությունը` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ երկրի պարենային անվտանգության եւ պարենային անկախության հիմնախնդիրների լուծումը ենթադրում է գյուղատնտեսության ոլորտի մրցունակության բարձրացում եւ ենթակառուցվածքային ու ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակական իրականացում: Պետք է մշակել այնպիսի հայեցակարգ, իրականացնել այնպիսի միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան լուծել մեր երկրի պարենային ապահովվածության եւ անվտանգության խնդիրները ինչպես ամենօրյա պայմաններում, այնպես էլ` արտակարգ իրավիճակներում կամ ճգնաժամային պայմաններում: Պետք է մշակվի ու հաստատվի այնպիսի փաստաթուղթ, որը հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի պարենային ապահովվածության ու անվտանգության մակարդակը, արդյունքում` ձեւավորել այնպիսի կայուն համակարգ, որը մեր երկրում կխթանի տեղական արտադրությունը, հատկապես` գյուղատնտեսական մթերքների արտադրության ոլորտում, եւ նվազագույնի կհասցնի ներմուծումներն այլ երկրներից, կբարձրացնի մեր երկրի պարենային ինքնաբավության մակարդակը, հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---