Մարդու իրավունքների պաշտպանը բացատրություն է պահանջել ԱՆ «Էրեբունի» քրեա֊կա֊տա֊րողական հիմ֊նարկի դատապարտյալներին պահելու պայմանների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը բացատրություն է պահանջել ԱՆ «Էրեբունի» քրեա֊կա֊տա֊րողական հիմ֊նարկի դատապարտյալներին պահելու պայմանների վերաբերյալ

PanARMENIAN.Net -
2010 թվականի փետրվարի 5-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հանձ֊նա֊րա֊րու֊թյամբ ստեղծված աշխատանքային խումբը այցելել է ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեա֊կա֊տա֊րողական հիմ֊նարկ:



Կատարված ուսումնասիրություններից արդյունքում պարզվել է հետեւյալը. ՔԿՀ-ում պատիժ են կրում 420 դատապարտյալներ, այն դեպքում, երբ Արդարադատության նախարարի 27.05.2008թ. թիվ 206 հրամանի համաձայն «Էրեբունի» ՔԿՀ-ի համար սահմանվել է լրակազմ 391 դա֊տապարտյալի համար: Բացի դրանից, հիմնարկում բացա֊կա֊յում է կիսաբաց տիպի ռեժիմով դատապարտյալներին պահելու պայմանները, հիմնարկը չունի ջեռուցման համակարգ, կա֊ցա֊րան֊ները տաքացվում են էլեկտրական սալիկներով: Գրեթե բոլոր կացարանները ենթակա են կա֊պի֊տալ վերանորոգման:



Հիմնարկի ճաշարանում կատարած ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ դա֊տա֊պարտ֊յալների համար պատրաստված «բրնձով եւ մակարոնով շիլային» ավելացվել է 5 տուփ պա֊հա֊ծոյացված մսամթերք՝ յուրաքանչյուրը 860 գրամ: Տվյալ պարագայում խախտվել է ՀՀ Կա֊ռա֊վարության 2003թ. ապրիլի 10-ի թիվ 413-Ն որոշման պահանջները, ըստ որի, յուրաքանչյուր դա֊տա֊պարտյալին օրական տրամադրվում է 90 գրամ միս:



Այսինքն, ըստ էության ՀՀ Կառավարության կողմից նախատեսված 90 գրամ մսամթերքի փո֊խարեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից տրամադրվել է մոտ 11 գրամ, ինչը նորմատիվներից պակաս է շուրջ 9 անգամ, հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---