ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ «ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՍԵԱՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել մոսկովյան «Արարատ» գինու եւ կոնյակի գործարանի պետությանը պատկանող բաժնետոմսերը պարտապաններին փոխանցելու մասին, որոնց գործարանը խոշոր գումար է պարտք: Հավանաբար,գործարանի նոր տեր կդառնա մոսկովյան «Լեվկո» բանկը: Գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարված է ձեւակերպել գործարքը: Այդ կապակցությամբ գործարանի սնանկության արդեն սկսված ընթացակարգը ժամանակավորապես կդադարեցվի: Կառավարությունը հանձնարարել է նաեւ լուծել գործարանի վերանվանման մասին հարցը: Դա պայմանավորված է Երեւանի կոնյակի գործարանի սեփականատեր` ֆրանսիական «Պեռնո Րիկառ» ընկերության հանդեպ ունեցած պարտավորություններվ, որը «Արարատ» անվան ու ապրանքային նշանի սեփականատերն է:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---