Հայոց ցեղասպանության ճանաչումը զենք է ԱՄՆ-ի ձեռքում

PanARMENIAN.Net -
ԱՄՆ Կոնգրեսի կողմիցՀայոց ցեղասպանության ճանաչումը` «ոսկե փամփուշտ է»: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է թուրք գիտնական, «Խայտառակ ակտ. Հայոց ցեղասպանություն եւ Թուրքիայի պատասխանատվության հարցը» գրքի հեղինակ Թաներ Աքչամը: «Ես չեմ կարող ասել, թե ինչ որոշում կընդունի ԱՄՆ Կոնգրեսը: ԱՄՆ-ի ձեռքում կա մի «զենք», որը կարող է կրակել միայն մեկ անգամ: Եվ ամբողջ հարցը կայանում է նրանում` կրակել, թե պահել փամփուշտը ապագայի համար: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն կօգտագործի երկրորդ վարկածը», - ասել է նա: Աքչամի խոսքերով, Վաշինգտոնը հասկանում է, որ այդ զենքը լավ է օգտագործել միայն մեկ կրակոցի համար, եւ այդ պատճառով զսպում է իր քայլերը, չէ որ, եթե քաշել ձգանը, ապա փամփուշտը կարող է կորցնել իր նշանակությունը: «Հենց այդ պատճառով այդ զենքը ամեն տարի «սպառնում» է եւ ծառայում է ԱՄՆ-ի շահերին», - նշել է նա:



Թուրք գիտնականը ընդգծել է, որ այդ խաղը ձանձրալի է դառնում, եւ չի բացառել, որ նույն սցենարը կօգտագործվի այս տարի: «1915 թ-ի իրադարձությունները ԱՄՆ-ն դիտարկում է որպես սպառնալիք, որպեսզի Թուրքիայից զիջումներ ստանա: Այս տարի դա կարող է լինել Արձանագրությունների վավերացումը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը», - ասել է գիտնականը: Նրա կարծիքով, Թուրքիան, որին սպառնում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը, չի կարող Ղարաբաղի հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրել: Նա ընդգծել է, որ մինչեւ ապրիլի վերջ Հայաստանի համար բարենպաստ ժամանակաշրջան կլինի: Հայկական իշխանությունները չեն ձեռնարկի ոչ մի քայլ, եւ կսպասեն մինչեւ Թուրքիան սկսի բանակցային գործընթացը եւ վավերացնի Արձանագրությունները:



«Ին գլխավոր մտավախությունն այն է, որ Թուրքիան ինչպես միշտ չի ընկալում որպես գերակայություն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, եւ կապում է դա Ադրբեջանի պահանջների հետ: Դա «անառողջ քաղաքականություն» է», - ասել է նա:





Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---