ԱՀՀ-ն ու ՀԸԲՄ-ն ողջունում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը

ԱՀՀ-ն ու ՀԸԲՄ-ն ողջունում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը

PanARMENIAN.Net -
Ամերիկայի հայկական համագումարը` ԱՀՀ-ն եւ Հայ ընդհանուր բարեգործական միությունը` ՀԸԲՄ-ն ողջունում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի իր թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլին հղած ուղերձը: Բացի այդ, ԱՀՀ-ն ու ՀԸԲՄ-ն դիտարկում են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ որպես այն հարցերը քննարկելու հնարավորություն, որոնց միջոցով Վաշինգտոնը կարող է ապահովել, որ Թուրքիան հանի Հայաստանի շրջափակումն ու կարգավորի հարաբերություններն առանց նախապայմանների:



Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ի ստացած երկու կազմակերխպությունների հայտարարության մեջ, հաշվի առնելով Անկարայի վարքագիծը` այժմ պատեհ պահ է, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը: ԱՀՀ-ն հաղորդում է, որ Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդը սատարում է Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւին:



Անդրադառնալով Հ.Քլինթոնի հետ հանդիպմանը` ԱՀՀ-ն ու ՀԸԲՄ-ն իրազեկում են, որ Armenian Weekly-ի հանդեսը ոչ միայն խեղաթյուրել է փաստերը, այլ նաեւ փորձել է պառակտում սերմանել ԱՄՆ հայկական կազմակերպությունների միջեւ: Ըստ հաղորդագրության, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը չի հաստատել իր մասնակցությունը պետքարտուղարի հետ հանդիպմանը:



«Մենք ողջունում ենք լրացուցիչ մասնակիցների ներկայությունը հանդիպմանը, սակայն չենք աջակցում քաղաքական կուսակցությունների այդ գործընթացը քաղաքականացնելու փորձերին, ինչը կարող է բեւեռացնել հանրությանը: Բացի այդ, մենք բոլորս պետք է պայմանավորվենք հանդիպման ընդհանուր օրակարգի մասին, միասնական ճակատով ներկայացնելու համար մեր կարծիքները»,-ասվում է հայկական կազմակերպությունների հայտարարության մեջ:





Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

Ամերիկայի հայկական համագումար

ԱՀՀ-ն հիմնվել է 1972թ.: Դա ԱՄՆ-ի խոշորագույն հայկական կազմակերպություններից մեկն է, որի գործունեությունն ուղղված է իրազեկման բարձրացմանն այն հարցերում, որոնք առնչվում են ԱՄՆ-ի հայ համայնքին:

Հայ ընդհանուր բարեգործական միությունը

Հայ ընդհանուր բարեգործական միությունը` ՀԸԲՄ-ն խոշորագույն հայկական կազմակերպություններից մեկն է: Նրա գործունեությունն ուղղված է հայ ինքնության պահպանմանը կրթական, մշակութային եւ հումանիտար ծրագրերի միջոցով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---