Մարտին Վարդազարյան. Եվա Ռիվասի երգի երկրորդ մասում կան արեւելյան ելեւէջներ

PanARMENIAN.Net -
«Եվա Ռիվասի «Apricot stone» երգի երկրորդ մասում կան ընդհանուր արեւելյան ելեւէջներ, որոնք թուրքերը կարող են նաեւ իրենց վերագրել»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է կոմպոզիտոր եւ դիրիժոր, Հայաստանի Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական դերասան Մարտին Վարդազարյանը:



Սակայն, ըստ նրա, Եվրատեսիլում վաղուց արդեն նշանակություն չունի ոչ բուն երգը, ոչ նրա խոսքերն ու երաժշտությունը, ոչ էլ կատարումը: Հաջողությունն ու հաղթանակը կախված են աշխարհում երկրի դիրքից եւ տարբեր երկրներում սփյուռքի ներկայացուցիչների քանակից:



Եվրատեսիլ մրցույթը սպառել է իրեն, ուստի հարկավոր չէ դրան այդքան լուրջ վերաբերվել, գտնում է կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---