17 փետրվարի 2010 - 19:41 AMT
Թբիլիսիում քննարկեցին Հայաստանի եւ Վրաստանի պետհամալսարանների միջեւ համագործակցության հարցը


Փետրվարի 16-ին Վրաստանում Հայաստանի դեսպան <b>Հրաչ Սիլվանյանն</b> այցելեց Թբիլիսիի Իվանե Ջավախաշվիլիի անվան պետական համալսարան եւ հանդիպեց համալսարանի ռեկտոր Գեորգի Խուբուաի հետ: Զրույցի ժամանակ քննարկվել են Երեւանի եւ Թբիլիսիի պետական համալսարանների, հայ եւ վրաց գիտնականների միջեւ կրթական ու գիտական ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու, համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերում գիտական շփումները գործնականացնելու խնդիրները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: