Նադեժդա Սարգսյան. Քվեարկության մեկնարկից անմիջապես հետո սերվերը փչացավ

Նադեժդա Սարգսյան. Քվեարկության մեկնարկից անմիջապես հետո սերվերը փչացավ

PanARMENIAN.Net -
«Եվրատեսիլ մրցույթի մասնակիցների նախընտրական փուլի sms-քվեարկության անցկացման ժամանակ մենք մի շարք խախտումներ ենք արձանագրել»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Emmy-B» պրոդյուսերական կենտրոնի նախագահ, երգչուհի Նադեժդա Սարգսյանը: Նրա խոսքով, քվեարկության մեկնարկից անմիջապես հետո սերվերը փչացավ եւ հանդիսատեսներին ներկայացվել էին միայն առաջին մի քանի վայրկյանների քվեարկության արդյունքները:



Երգչուհու փաստաբան Վրեժ Կիրակոսյանը պատմեց, որ քվեարկության ավարտից հետո ինքը խնդրեց, որպեսզի արդյունքները չհրապարակվեն, քանի որ բազմաթիվ վկայությունների համաձայն, հանդիսատեսների ձայները չէին հասել: «Սակայն արդյունքներն, այնուամենայնիվ, հրապարակեցին եւ ըստ դրանց որոշվեց հաղթողը»:



Նադեժդա Սարգսյանը նշեց, որ առայժմ չի ստացել քվեարկության արդյունքները InterMOB ընկերությունից` ավելացնելով, որ երբ ստանա, դրանցով հանդերձ կդիմի EBC:



«Մենք չենք հավակնում Օսլօ մեկնել, մենք պարզապես ձգտում ենք, որպեսզի Հայաստանում անցկացվող մրցույթներն առավելագույնս արդար, թափանցիկ եւ լավ կազմակերպված լինեն»,- ընդգծեց երգչուհին` ավելացնելով, որ Էմմին եւ Միհրանն իրենց պարտված չեն համարում, քանի որ գիտենք, թե երկրպագուների ինչ բանակ է կանգնած նրանց մեջքին:



Երգչուհին շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր Էմմիի եւ Միհրանի կողմից էին, սակայն խնդրեց այլեւս ցույցեր չկազմակերպել, քանի որ ինքը մտադիր է իրավական ճանապարհով հասնել արդարության:



Նա հերքեց ասեկոսեներն այն մասին, որ Էմմիին խոստացել են, թե ինքը Եվրատեսիլ կմեկնի հաջորդ տարի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---