Հարկավոր է էլ ավելի բացել Հայաստանի շուկան

Հարկավոր է էլ ավելի բացել Հայաստանի շուկան

PanARMENIAN.Net -
«ԵՄ-ն ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ տարածաշրջանային երկրների հարեւանն ու գործընկերն է: Մենք խիստ շահագրգռված ենք ձեզ հետ համագործակցության հարցում»,- Ծաղկաձորում կայացած «Կամուրջ» 7-րդ ամենամյա միջազգային ֆորումի ժամանակ հայտնեց Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչ, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:



Դեսպանի խոսքով, ԵՄ-ն շարունակում է տարածաշրջանային երկրների համար «GSP+» համագործակցության շատ հարմար ռեժիմը, ավելին` Հայաստանի եւ Վրաստանի համար գործում է զրոյական սակագների ռեժիմը: «Բայց ինչպես Վրաստանը, այնպես էլ Հայաստանը ամբողջությամբ չեն օգտագործում ԵՄ հետ համագործակցության այդ ռեժիմի հնարավորությունները, որի համար այդ երկրները պետք է ավելի բացել իրենց շուկաները եւ բոլոր գործողների համար հավասար պայմաններ ապահովել»,- պարզաբանեց Լուցենբերգերը:



Դեսպանը նկատեց նաեւ, որ համատեղ աշխատանքի արդյունքում կարելի է հասնել վերոնշյալ նպատակներին, որպեսզի ապահովվի երկրում անվտանգ բիզնեսի իրականացման որոշակի ձեւը:



«Կամուրջ» ամենամյա միջազգային տնտեսական ֆորում

«Կամուրջ» ամենամյա միջազգային տնտեսական ֆորումը Հայաստանում անցկացվում է արդեն 7-րդ անգամ: Արդարացնելով «Հայկական Դավոս» անունը` «Կամուրջ» ֆորումը ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից քաղաքական գործիչների, իշխանության մարմինների ներկայացուցիչների, արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի հանդիպման եւ բաց երկխոսության վայրն է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---