ՀՀ նախագահը որոշել է հայ-թուրքականհարաբերությունների արձանագրությունները ուղարկել խորհրդարան

ՀՀ նախագահը որոշել է հայ-թուրքականհարաբերությունների արձանագրությունները ուղարկել խորհրդարան

PanARMENIAN.Net -
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մենք դի֊տում ենք շատ ավելի լայն` տա֊րածաշրջանային եւ միջազ֊գային համա֊տեքս֊տում: Վստահ եմ, որ անցել է փակ սահ֊ման֊ների եւ վերջնագրերի ժամանակը: Այսօրվա աշխարհի գու֊նա֊պնակը շատ ավելի ըն֊դար֊ձակ է, քան պարզապես սեւն ու սպի֊տակը: Մենք պետք է բոլորս գիտակ֊ցենք դա եւ ստեղ֊ծենք հնարա֊վո֊րություններ բնականոն շփում֊֊֊֊֊ների, ֊գոր֊ծակ֊ցու֊թյան, երկխո֊սու֊թյան համար: Եվ դա անհրա֊ժեշտ է անել ոչ մի֊֊այն այն պատ֊ճառով, որ դրանից կշահեն Թուր֊քիան ու Հայաս֊տանը, այլ որով֊հետեւ դրանից կշահի ողջ տարա֊ծաշրջանը, հետեւա֊բար եւ` Եվրոպան:



Մենք իրոք մոտեցել ենք մի հանգրվանի, երբ հնարավորություն կա հաս֊նելու առկա իրա֊վիճակի լուրջ փոփոխության: Դա առանց նախապայման֊ների, առանց երրորդ երկրների հար֊ցերով երկ֊կողմ հարաբե֊րությունները պայմա֊նավո֊րելու հա֊մա֊գոր֊ծակ֊ցու֊թյան ու֊ղին է: Այս պահին մենք ունենք Հայաս֊տանի եւ Թուրքիայի միջեւ դիվա֊նագիտական հարաբերությունների հաս֊տատման եւ երկ֊կողմ հարա֊բերությունների զարգացման շուրջ ստորագրված արձա֊նագրու֊թյուն֊ներ, որոնք այժմ սպասում են երկու երկրների խորհրդարանների վավե֊րաց֊մանը», - ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Բրիտանական թագավորական Միջազգային հարաբերությունների ինստիտուտում:



Նախագահը նշել է, որ Հայաստանում վավերացման գործընթացն ընթանում է սահմանված կար֊գով եւ առանց անհարկի ձգձգումների, ինչի վկայությունն է ՀՀ Սահմանա֊դրական դատա֊րանի որոշումը` սահմանված ժամկետից առավել քան մեկ ամիս շուտ: Ուշադրու֊թյուն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Սահմանադրական դատարանը որոշումը կայացրել է միաձայն, առանց որ—է հատուկ կարծիքի. մի բան, որ իսկապես շատ խոսուն է: Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ արձանագ֊րու֊թյուն֊ները չեն պարունակում որեւէ դրույթ, որը կարող է մեկնաբանվել որպես հակասող Հայաստանի Հանրապետության Սահմա֊նադ֊րության պահանջներին: Այդ որոշումն այս պահին ՀՀ Նախագահի նստա֊վայ֊րում է, եւ փաստաթղթերի ողջ փաթեթը պատրաստ է խորհրդարան ուղար֊կելու հա֊մար: «Չեթթըմ Հաուս»-ի այս հանդիպումից անմիջապես հետո ես պատ֊րաստ֊֊֊վում եմ հրա֊֊հանգել իմ աշխատակիցներին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորա֊գրված արձանագրություններն ուղարկել Ազգային ժողով` վավե֊րաց֊֊ման գործընթացն սկսելու համար», - ասել է ՀՀ նախագահը:



«Այսօր, այս հեղինակավոր ամբիոնից ես վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության հետեւողական նվիրվածությունն այս գործընթացին: Վե֊րա֊հաստատում եմ, որ որպես խորհրդարանական մեծամասնության քաղաքական առաջնորդ բացառում եմ Թուրքիայի կողմից արձանագրությունները, պայմանա֊վորվածության համաձայն առանց նախա֊պայմանների վավերացման դեպքում, Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վավերացման տապալումը: Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն անընդհատ խոսում են իրենց խորհրդարանի քաղաքական անկախության եւ դրա որոշման անկան֊խա֊տե֊սելիության մասին: Ավելին, նրանք փորձում են ստանալ ոչ կուսակցական վավե֊րացում` ապահովելով նա— ընդդիմադիր կուսակցությունների հնարավոր սա֊տա֊րումը: Դա հասկանալի է: Բայց պետք է նաեւ հիշեն, որ ի դեմս Հայաստանի` գործ ունեն մի երկրի հետ, որն իր հետեւողականության ճանապարհին կանգ չառավ անգամ իշխող կոա֊լիցիայի կարեւոր դերակատարներից մեկին կորցնելու իրո֊ղու֊թյան առջեւ: Վստահ եմ, որ Նախագահ Գյուլն ու վարչապետ Էրդողանը, քաղա֊քա֊կան կամքի դրսեւորման պարա֊գայում, կգտնեն բավականաչափ աջակ֊ցու֊թյուն Թուր֊քիայի խորհրդարանում մեծամաս֊նություն կազմող իրենց կուսա֊կից֊ների շարքերում:



Մենք վստահ ենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգա֊վորումը կարող է դառնալ վերջին տասնամյակների խոշորագույն ներդրումը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման գործում: Այդ տեսլականով առաջնորդվելով` մենք համաձայնել ենք ընթանալ առաջ առանց նախապայմանների` չպայմանավորելով մեր հա֊րաբերությունները Թուր֊֊֊֊֊քիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքով: Բայց եթե հաստատվեն մեր կասկածները, որ Թուրքիայի նպատակը ժամանակ ձգձգելն է, եւ ոչ թե հարաբերությունները կարգավորելը, ապա ստիպված ենք լի֊նելու դադարեցնել այս գործընթացը», - իր ելույթում ասել է ՀՀ նախագահը:





Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---