«Օրանժ Արմենիա»-ն գաղտնի է պահում iPhone-ի վաճառքի պայմանները

«Օրանժ Արմենիա»-ն գաղտնի է պահում iPhone-ի վաճառքի պայմանները

PanARMENIAN.Net -
«Օրանժ Արմենիա»-ն գաղտնի է պահում Հայաստանում iPhone-ի վաճառքի պայմանները եւ ճշգրիտ ամսաթիվը: Այս մասին ասել է «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյուտուան` իր այցելուների հարցերին պատասխանելով: Նա նաեւ նշել է, որ պլանները չեն փոխվել եւ նպատակ ունեն շուտով ներկայացնելու iPhone-ը Հայաստանի հաճախորդներին:



«Մեր մոտակա պլաններում Blackberry-ն չկա, սակայն չի բացառվում, որ մենք ներկայացնենք այս ապրանքանիշը, քանի որ այն արտադրող ընկերությունը մեր խմբի կարեւորագույն գործընկերներից մեկն է` RIM(Research in Motion) կանադական արտադրող ընկերությունը, որը France Telecom Group-ի կարեւորագույն գործընկերներից է», - ասել է տնօրենը:



«Օրանժ Արմենիա»-ն Հայաստանի շուկայում iPhone-ը վաճառելու իր մտադրության մասին հայտարարել էր անցյալ տարվա նոյեմբերին: Նախկինում PanARMENIAN.Net ի հետ զրույցի ընթացքում «Օրանժ Արմենիա»-ի ներկայացուցիչները ոչ հերքել էին եւ ոչ էլ հաստատել iPhone-ի վաճառքի հնարավորությունը, նշել էին միայն, որ այն տրամադրվելու է մոտակա ժամանակներում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---