Ադրբեջանում նախկին սպան դատապարտվել է Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով

PanARMENIAN.Net -
Ադրբեջանում դատապարտվել է նախկին սպա Ռուսլան Ալիխանովը Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով: Ծանր ռազմական հանցագործությունները քննող դատարանը մեղավոր է ճանաչել նրան պետական դավաճանության մեջ եւ դատապարտել է 12 տարվա ազատազրկման, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով իր թղթակից Ֆարիդա Արիֆօղլուին: Դատավարությունը փակ է:



Ըստ քննության տվյալների, Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից Ալիխանովին հավաքագրել էին 90-ականների կեսերին: Նա տեղեկատվություն էր հաղորդում Ադրբեջանի ռազմական ներուժի, ենթակառուցվածքների եւ ռազմական ուժերի տեղակայման մասին: Ծառայելով Գյանջայի օդանավակայանում, Ալիխանովը տեղեկատվություն է տրամադրել օդանավակայանով անցնող զինամթերքի ու ռազմական տեխնիկայի մասին:



Վերջին տարիներին Ադրբեջանում շուրջ տասը մարդ է դատապարտվել ՌԴ հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքով: Ամենաաղմկահարույց գործընթացը 2008-ին մի խումբ սպաների հանդեպ դատավարությունն էր` Բաքվի օդանավակայանի անվտանգության ծառայության ղեկավար Էմին Սուլեյմանովի ղեկավարությամբ, որին դատապարտել են 15 տարվա ազատազրկման:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---