Հայաստանում հարկավոր է Ֆերմերների ազգային պալատ ստեղծել

Հայաստանում հարկավոր է Ֆերմերների ազգային պալատ ստեղծել

PanARMENIAN.Net - Հայաստանի ագրարագյուղացիական միությունը Հանրային խորհրդի քննարկմանն է ներկայացրել հանրապետության գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը, որով նախատեսվում է հատուկ մասնագիտական կառույցի ստեղծում, որը որպես միջնորդ հանդես կգա գյուղացիների եւ պետության միջեւ: Այդ մասին մարտի 1-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է միության նախագահ Հրաչյա Բերբերյանը: «Դա կլինի հակակոռուպցիոն կառույց, քանի որ գյուղացիներն իրենք կարող են հանդես գալ որպես պատվիրատուներ եւ գործունեության վերահսկիչներ»,-ասել է նա: Ըստ նախագահի, Հայաստանում հարկավոր է ստեղծել Ֆերմերների ազգային պալատ, որն արդեն վաղուց գործում է զարգացած երկրներում:

Բացի այդ, Հրաչյա Բերբերյանը հավելել է, որ գյուղատնտեսության զարգացման եւ երկրում արտահանման խթանման համար պետք է գործի «Արտադրության մասին» օրենքը, «իսկ այդ օրենքի հիման վրա հնարավոր կլինի նոր ինստիտուտ ներմուծել, որը կդառնա պետության ընկերը»: Այս առնչությամբ միության նախագահը նշել է, որ նոր կառույցի ստեղծումը, որը կարող է գրանցվել որպես ցանկացած կազմակերպություն, որոշակի կարգ կսահմանի գյուղատնտեսության ոլորտում, քանի որ զեկույցներ կներկայացնի գյուղատնտեսությունների գործունեության մասին, այդ թվում կզբաղվի նաեւ անասունի գլխաքանակի հաշվառմամբ:

Ինչպես հաղորդել է Հայաստանի ագրարագյուղացիական միության նախագահը, տվյալ կառույցը կմատուցի ագրարատեխնիկական, անասնաբուժական ծառայություններ, ինչպես նաեւ այդ կառույցին կից կստեղծվի ապահովագրական ընկերություն: Միության առաջարկած կառուցվածքը, ըստ նրա, նույնպես կզբաղվի գյուղատնտեսության ֆինանսավորմամբ: «Այսօրվա դրությամբ գյուղացին հսկայական դժվարությամբ է վարկ վերցնում բանկում, չնայած նրան, որ իրենք ակտիվորեն առաջարկում են գյուղատնտեսական վարկեր»,-հավաստիացրել է նա:

«Հայկական ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1996 թվականին եւ ֆերմերների, գյուղացիական տնտեսությունների եւ գյուղատնտեսական ձեռնարկությունների պրոֆեսիոնալ միավորում է: Այսօրվա դրությամբ միավորումը 32 000 անդամ ունի, համագործակցում է պետմարմինների հետ, տարբեր միջազգային կառույցների հետ: Կազմակերպության հիմնական առաջնայնությունն աջակցությունն է ՀՀ գյուղատնտեսության զարգացման աջակցությանն ուսուցման, տեխնիկական օգնության, ռազմավարական հետազոտությունների միջոցով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---