Հայաստանի նախագահն ընդգրկվել է հետխորհրդային տարածքի 2009թ. հարյուր մտավորականների ցանկում

Հայաստանի նախագահն ընդգրկվել է հետխորհրդային տարածքի 2009թ. հարյուր մտավորականների ցանկում

PanARMENIAN.Net - «Foreign Policy» հայտնի ամսագիրը, ամփոփելով 2009 թվականի արդյունքները, հրապարակել է աշխարհի հարյուր առաջատար ինտելեկտուալների ցուցակը, որտեղ ոչ մի ներկայացուցիչ չկար հետխորհրդային տարածքից:

«Global Intellect Monitoring» փորձագիտական ընկերակցությունը որոշել է շտկել սխալը եւ կազմել հարյուր մտավորականների իր ցուցակը, որտեղ 3 հայ է ընդգրկվել, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ մեկտեղ ընդգրկվել է այն անձանց ցուցակում, որոնք, ըստ բերված ձեւակերպման, «առաջին քայլերն են կատարել դարավոր քաղաքակրթական հակամարտության հաղթահարման ոլորտում»: Փորձագետ Անդրեյ Արեշեւն ընդգրկվել է ցուցակում «Ինտերնետ համացանցում օբյեկտիվ աշխարհաքաղաքական գիտելիքների արդյունավետ առաջ մղման համար: Տնտեսագետ Սերգեյ Եղիշյանցը` «դինամիկ փոփոխվող իրականության եզակի իմաստավորման» համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---