ԱՆԿԱՐԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՌԱՋ ՔԱՇԵԼ ԵՐԵՒԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ

PanARMENIAN.Net - Ինչպես մենք արդեն հայտնել ենք, Անկարայում Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերի, վարչապետ Բյուլենտ Էջեւիթի, արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Կոլին Պաուերի հետ կայացած հանդիպման ընթացքում մյուս հարցերի հետ մեկտեղ քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Օրերս կայացած մամուլի ասուլիսում վարչապետ Էջեւիթը հաստատել է, որ Անկարան հրաժարվում է կատարել Վաշինգտոնի պահանջը` ձեռնպահ մնալ Երեւանի հետ երկխոսությունը վերսկսելու համար նախնական պայմաններից: Այն հարցին` «Կոլին Պաուերի հետ հանդիպման ընթացքում քննարկվե՞լ է արդյոք Հայաստանի շրջափակումը հանելու հնարավորությունը», նա պատասխանել է. «Ես արտահայտում եմ մեր կարծիքն այն մասին, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները կվերսկսվեն այն դեպքում, եթե Հայաստանը դադարեցնի Ադրբեջանի տարածքի օկուպացիան: Եվ այդ երկու պետությունների միջեւ կվերականգնվեն հարաբերությունները»:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---