Գարի Աքերման. ԱՄՆ Կոնգրեսն այլեւս չպետք է հետաձգի Հայոց ցեղասպանության ճանաչումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն չի կարող կրկին հետաձգել Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այդ մասին ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման հարցի վերաբերյալ Կոմիտեի լսումների ժամանակ հայտնեց կոնգրեսական Գարի Աքերմանը (Նյու-Յորք): «Այսօր դահլիճում ներկա են Հայոց ցեղասպանության ականատեսներ, նրանցից մեկը 98 տարեկան կին է, դեռ որքա՞ն կարող են նրանք սպասել: Մենք պետք է նրանց կրկին ասենք, որպեսզի հաջորդ տարի՞ դիմեն մեզ: Պատմությունը պետք է ճանաչվի: Այդ խնդիրը պետք է լուծվի այստեղ եւ հիմա»,- հայտնեց Աքերմանը:

Կոնգրեսական Կրիս Սմիթը (Նյու-Ջերսի) իր հերթին ասաց, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված ագրեսիվ քարոզչություն է վարում, եւ ԱՄՆ Կոնգրեսը չպետք է անտարբեր մնա այդ հարցի նկատմամբ: Ընդ որում, նա ավելացրեց, որ Կոնգրեսը ցեղասպանության ճանաչման փորձ ունի, քանի որ նախկինում ճանաչել է Հոլոքոստը: «Մենք չպետք է Թուրքիայի կողմից հանցագործության ժխտման մասնակիցը դառնանք»,- նշեց Կրիս Սմիթը: Դրա հետ մեկտեղ նա նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն անցյալը ճանաչելու դեպքում:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---