Լինն Վուլսի. Ես արդեն 18 տարի սպասում եմ, մինչեւ ընդունվի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը

PanARMENIAN.Net - Ես արդեն տասնութ տարի սպասում եմ, մինչեւ ընդունվի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Այդ մասին ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման հարցի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ հայտնեց Լինն Վուլսին (Ֆլորիդա): Ընդ որում, նա բոլորին կոչ արեց բանաձեւի ընդունման կողմից քվեարկել: «Ժխտել Հայոց ցեղասպանությունը նշանակում է ժխտել զոհերի հիշատակը: Որոշ կոնգրեսականներ ասում են, որ այժմ նման որոշում ընդունելու համար ամենահարմար պահը չէ: Այդժամ հարց է ծագում` եթե ոչ այժմ, ապա ե՞րբ: Ե՞րբ կգա այդ հարմար ժամանակը»,- նշեց Վուլսին` ավելացնելով, որ ԱՄՆ-ն պետք է միանա Ամերիկայի 42 նահանգներին եւ ՆԱՏՕ-ի 11 պետություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Մենք պետք է մարդու իրավունքների պաշտպանների շարքը կանգնենք»,- նշեց Վուլսին:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---