ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար:

Նույնպիսի ընթացակարգ է նախատեսված ԱՄՆ Սենատում:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 2007 թվականի հոկտեմբերին 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը եւ այն ԱՄՆ Սահմանադրության համաձայն Ներկայացուցիչների պալատ ուղարկեց վերջնական քվեարկության համար: Բացելով նիստը` Հանձնաժողովի նախագահ Թոմ Լանտոսը կոնգրեսականներին կոչ արեց «խղճով քվեարկել»:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---