ACA-ն շնորհակալություն է հայտնում կոնգրեսականներին 252 բանաձեւի ընդունման համար

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական խորհուրդը` ACA, շնորհակալություն է հայտնում այն կոնգրեսականներին, որոնք մարտի 4-ին արտաքին գործերի հանձնաժողովի քվերակության ժամանակ հաստատել են Հայոց ցեղասպանության 252 բանաձեւը` չնայած նախագահի եւ Պետդեպարտամենտի հակազդեցությանը: «Կոնգրեսականների մեծամասնությունը կողմ է քվեարկել բանաձեւի համար, քանի որ նրանք հավատում են, որ ճշմարտությունը մեր կողմն է: Մենք հուսով ենք, որ մոտ ժամանակները բանաձեւը դրվելու է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը»,- ասել է ACA գործադիր խորհրդի անդամ Սեւակ Խաչատրյանը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային հանձնաժողովում քվեարկությունից հետո բանաձեւը դրվելու է Ներկայացուցիչների պալատի վերջնական քվեարկության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---