ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, մոտ ժամանակներս Մոսկվայում Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավար Ալեքսի Երկրորդի նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը: Զրույցը կնվիրվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի քննարկմանը: Հանդիպման մասնակիցները կարծիքներ կփոխանակեն տարբեր մակարդակներում հայ-ադրբեջանական երկխոսության զարգացման համար հիմք նախապատրաստելու հնարավորությունների վերաբերայալ: Զրուցակիցները կքննարկեն նաեւ միջազգային ահաբեկության հիմնախնդիրը: Սա կլինի Ամենայն հայոց կաթողիկոսի ու Կովկասի մուսուլմանների հոգեւոր վարչության ղեկավարի թվով հինգերորդ հանդիպումը: Շեյհ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է Կաթողիկոս Վազգեն Առաջինին 1988 եւ 1993 թվականներին Ռոստովի Դոնում (Ռուսատան) եւ Մոնթրեում(Շվեյցարիա): 1995 թվականին Մոսկվայում Համայն Ռուսիո Պատրիարքի միջնորդությամբ կայացել է ադրբեջանական հոգեւորականների առաջնորդի հանդիպումը Կաթողիկոս Գարեգին Առաջինի հետ: 2000 թցականի նոյեմբերին Շեյհ-ուլ-իսլամը Ռուսաստանի մայրաքաղաքում առաջին անգամ հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու ներկայիս Պատրիարք Գարեգին Երկրորդի հետ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---