ԲԱՔՎՈՒՄ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՐԿՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ԱՆԴԱՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

PanARMENIAN.Net - Ադրբեջանին Եվրոպայի Խորհրդի անդամի մանդատից զրկելու հեռանկարի մասին Բաքվում արդեն ընկալվում է որպես անխուսափելի իրողություն: «Զեռկալո» թերթի տվյալների համաձայն, Ադրբեջանի անդամությունը այդ եվրոպական կառույցին դադարեցնելու մասին հարցը, ըստ երեւույթին, կլուծվի արդեն ԵԽ հունվարյան նիստի ընթացքում: Թվարկելով պատժամիջոցների հնարավոր պատճառները` թերթը գրում է որոշ տեղական ոչ կառավարական կազմակերպությունների «ոչ հայրենասիրական» վարքագծի մասին, որոնք աղբը տնից դուրս են հանում: Սակայն, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ասամբլեայում ադրբեջանական պատվիրակության անդամ Ղուլամհուսեյն Ալիեւը այլ կերպ է մտածում: Նա հակված է ստեղծված իրավիճակում մեղադրել Ադրբեջանի կառավարությունը, որը Եվրոպայի Խորհրդի առաջադրած պահանջները կատարելու ու քաղբանտարկյալներին ազատելու փոխարեն փորձում է ժխտել դրանց գոյության փաստը: Պատգամավորը նշում է, որ դա կառավարության կողմից եվրոպացիների առաջադրած միակ չկատարված պահանջը չէ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---