Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են վատթարանալ

PanARMENIAN.Net - Ալ-Աքսայի մեջիթը, Պատրիարքների քարանձավը Խեվրոնում եւ Ռաքելի գերեզմանը Բեյթ Լեհեմում երբեք չեն եղել եւ չեն լինի հրեական ժառանգության օբյեկտնր:: Նրանք պատկանում էին, պատկանում են եւ ապագայում եւս պատկանելու են իսլամին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը պաղեստինցի լրագրողների հետ հանդիպմանը: Այն ամենն, ինչ կատարվում է Պաղեստինում, գրավում է Թուրքիայի ուշադրությունը եւ Անկարան առաջնահերթ ուշադրություն է հատկացնում դրան:

«Թուրքիան սատարում է Արաբական պետությունների լիգայի որոշմանը` թույլ տալ Պաղեստինի ինքնավարությանը բանակցել Իսրայելի հետ` ԱՄՆ-ի միջնորդությամբ չորս ամսվա ընթացքում: Ես կոչ եմ անում Պաղեստինի խմբավորումներին հաղթահարել տարաձայնություններն ու հաշտվել: Ես միանման եմ սիրում ՖԱԹՀ-ի իմ եղբայրներին եւ ՀԱՄԱԶ-ի իմ եղբայրներին, քանի որ նրանք բոլորն էլ մահմեդականներ են», ասել է թուրք վարչապետը:

Էրդողանը հերթական անգամ պահանջել է Իսրայելից հանել Գազայի շրջափակումը: «Մինչ օրս ՄԱԿ-ը շուրջ 100 բանաձեւ է ընդունել, որոնց համաձայն պետք է պահպանվեն պաղեստինցիների իրավունքները: Այդ բանաձեւերից քանի՞սն է Իսրայելը կատարել», հաղորդում է Isrland-ը:

Բազում փորձագետներ հակվում են այն կարծիքի, որ Էրդողանի հերթական հայտարարություններն Իսրայելի դեմ, պատասխան են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը: Այդ բանաձեւի ընդունման մեջ մեծ էր Կոմիտեի ղեկավարի` ԱՄՆ հրեական լոբբիի առաջնորդներից մեկի` Հովարդ Բերմանի դերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---