Զարգացման եվրասիական բանկը Հայաստանում կբացի իր ներկայացուցչությունը

Զարգացման եվրասիական բանկը Հայաստանում կբացի իր ներկայացուցչությունը

PanARMENIAN.Net - 2010 թվականի մարտի 11-ին Հայաստանի կառավարությունն իր նիստում որոշեց հանրապետության տարածքում Զարգացման եվրասիական բանկի գտնվելու պայմանները: Այդ կապակցությամբ էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Լեւոն Շահվերդյանը հիշեցրեց, որ 2008 թվականին Հայաստանը EDB-ում մասնակցելու հայտ էր ներկայացրել, ինչի արդյունքում նույն տարվա դեկտեմբերին բանկի Խորհուրդը հաստատեց Հայաստանի անդամակցությունը: Դրանից հետո, նրա խոսքով, Հայաստանի Ազգային Ժողովը 2009 թվականի փետրվարի 3-ին վավերացրեց տվյալ համաձայնագիրը:

Այդ առիթով Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ավելացրեց, որ EDB կանոնադրության համաձայն, Հայաստանի տարածքում Բանկն իրավունք ունի տրամադրելու ֆինանսական ծառայությունների ողջ շրջանակը, այդ թվում` ընդունել ավանդներ իրավաբանական անձանցից:

ՀՀ ԿԲ ղեկավարը նշեց նաեւ, որ համաձայնագրի մեջ հարկավոր է լրացում ներմուծել, որի համաձայն EDB-ն Հայաստանում իր բանկային գործունեությունն իրականացնում է ԿԲ հետ համաձայնեցված կարգով եւ պայմաններով, առանց լիցենզավորման անհրաժեշտության:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---