Զինակոչի խնդիրները պետության սեւեռուն ուշադրության տակ են

Զինակոչի խնդիրները պետության սեւեռուն ուշադրության տակ են

PanARMENIAN.Net - «Մարտի 13-ին նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք վերաբերվել են նախագահի` Ֆրանսիան կատարած վերջին այցելությանը, Հայաստանի ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումներին համապատասխան զինակոչի անցկացմանը»,- ԱԱԽ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Բաղդասարյանի խոսքերով, նիստի ընթացքում ՀՀ նախագահը ներկայացրել է Ֆրանսիա կատարած այցելության մանրամասները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ուղղված են ՀՀ եւ Ֆրանսիայի միջեւ քաղաքական երկխոսության եւ համագործակցության խորացմանը:

Անդրադառնալով զորակոչի խնդիրներին` Բաղդասարյանը նշեց, որ այս հարցը կենսական կարեւոր նշանակություն ունի երկրի համար: «Ընդունվել են որոշումներ եւ տրվել են համապատասխան ցուցումներ այն մասին, որ ուժեղացվի հսկողությունը բժշկական զննում անցկացնելու գործընթացի վրա: Մեզ մոտ վտանգ է առաջացնում այն փաստը, որ զինակոչիկները խուսափում են զորակոչից»,- նշել է նա:

Նա նաեւ ասաց, որ որոշում է ընդունվել բժշկական զննումն անցկացնել ավելի վաղ տարիքում, 17-ի փոխարեն 14 տարեկանից:

Ինչ վերաբերվում է Հայաստանի ոստիկանության համակարգին, Բաղդասարյանը նշել է, որ նիստի ժամանակ հաստատվել է ոստիկանության համակարգում բարեփոխումների ծրագիրը, որն իրականանալու է 2010-2011 թթ:

Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ ոստիկանությնա համակարգում ներմուծվելու է online ռեժիմ քաղաքացիների հայտարարություններին ավելի արագ արձագանքելու համար: «Մոտ ապագայում Հայաստանում գործելու է կենսաբանական անձանգրերի եւ նմանակման քարտերի համակարգը, որը թեթեւացնելու է քաղաքացիների խնդիրները տեղեկանքներ ստանալու գործում»,- նշել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---