ԱՄՆ եւ Ռուսաստանն Անկարայի նկատմամբ կիրառում են «մեղրի եւ մտրակի» մեթոդը

ԱՄՆ եւ Ռուսաստանն Անկարայի նկատմամբ կիրառում են «մեղրի եւ մտրակի» մեթոդը

PanARMENIAN.Net - Մինչեւ ապրիլի վերջ հայ-թուրքական հարաբերությունների վավերացման հավանականություն կա, բայց այն շատ փոքր է: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ինչպես նշել է քաղաքագետը, Թուրքիայի վրա ճնշում է գործադրվում դրսից, որպեսզի ստիպեն նրան վավերացնել Արձանագրությունները: Միեւնույն ժամանակ, փորձագետն ընդգծել է, որ Անկարային ճնշելու գործիքները բավարար չեն: Ալեքսանդր Իսկանդարյանը չի բացառել, որ եթե մինչեւ ապրիլի վերջ Թուրքիան քայլեր չձեռնարկի Արձանագրությւոնների վավերացման ուղղությամբ, ապա հայկական կողմը կարող է հետ վերցնել իր ստորագրությունը:

Խոսելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման մասին` քաղաքագետն ասել է, որ Թուրքիայում ԱՄՆ կողմից այս քայլն ընդունվում է որպես ճնշում թուրքական կողմի վրա: Սակայն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով ամբողջ հարցը նրանում է, որ կբավականացնի արդյոք այդ ճնշումը, որպեսզի ստիպել Թուրքիային վավերացնել Արձանագրությունները: «Թուրքիայի ներսում Արձանագրությունների նկատմամբ դիմադրությունն ավելի մեծ է, քան դրսից»,- կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Անդրադառնալով գերտերությունների դիրքորոշմանը հայ-թուրքական մերձեցման հարցում` նա ընդգծեց, որ դեռ չի հիշում իրավիճակ, երբ ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ Ռուսաստանը գործեն այդքան միահամուռ, ինչպես նրանք դա անում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Քաղաքագետը հայտարարեց, որ Անկարայի նկատմամբ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կիրառում են «մեղրի եւ մտրակի» մեթոդ:

Ինչ վերաբերվում է ղարաբաղյան կարգավորմանը, Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարեց, որ այս հարցի շուրջ իրարանցումը դուրս է գալիս ղարաբաղյան գործընթացի շրջանակներից: «Քաղաքական հեռանկարում ղարաբաղյան հիմնահարցի իրավաբանական կարգավորման ոչ մի հնարավորություն չեմ տեսնում: Չկան հույսեր, որ հակամարտությունը արագ լուծում կստանա»,- ասել է քաղաքագետը:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---