ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՁԵՌՔ Է ԲԵՐՎԵԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ` «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

PanARMENIAN.Net - Մեկնաբանելով, ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների վեհաժողովի շրջանակներում, Ռոբերտ Քոչարյանի, Հեյդար Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունները, Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նախագահների հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Գաբրիելյանը չի ճշտել, թե ինչպե՞ս կարող է ձեռք բերված համաձայնագիրն ազդել բանակցությունների ընթացքին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---