Մոսկվայում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ խորհրդատվություններ կայացան

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին ՌԴ պետքարտուղար, արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնին, որը ժամանել է Ռուսաստան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կատարած աշխատանքային այցի շրջանակներում:



Հանդիպման ընթացքում քննարկվել են իրադրությունը Վրաստանի շուրջ, ինչպես նաեւ Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդավիայի հետ Ռուսաստանի ու ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Առանձին դիտարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված խնդիրները, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---