Ինչը Էրդողանի լեզվին է, նույնը թուրքական հասարակության սրտում է

Ինչը Էրդողանի լեզվին է, նույնը թուրքական հասարակության սրտում է PanARMENIAN.Net - «Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարումէ, որ իրեն սխալ են հասկացել: Ինքը խոսելէ Թուրքիայից ոչ թե ընդհանրապեսհայերին, այլերկրումապօրինիգտնվող հայերին արտաքսելու մասին: Մենք իրեն ճիշտ էլ հասկացել ենք: Թուրքիայի վարչապետը խոսում է օրենքի խտրական կիրառման մասին, պայմանավորված մարդկանց էթնիկ ծագումով: Եթե Թուրքիայի իշխանություններն հայտարարեին, որ որոշել են երկրից վտարել բոլոր ապօրինի գտնվողներին` հասկանալի կլիներ: Թեեւ ընդունելի չէր լինի, այնուամենայնիվ հասկանալի կլիներ: Սակայն Թուրքիայի վարչապետը խոսում է միայն հայերին վտարելու մասին: Այսինքն, Թուրքիայում ապօրինի գտնվող վրացին, կովկասցի թաթարը (որոնց այսօր ադրբեջանցի են կոչում), արաբն ու ռուսն իրավունք պիտի ունենան շարունակել օրենքը խախտել, իսկ հայերը ոչ: Իսկ ինչպե՞ս պիտի վարվեն թուրքերը Վրաստանի կամ Ռուսաստանի քաղաքացի էթնիկ հայերի հետ: Վրաստանի քաղաքացի հայերին պիտի վտարեն, իսկ Վրաստանի քաղաքացի կովկասյան թաթարներին ու վրացիներին` ո՞չ: Հետաքրքիր կլիներ տեսնել Վրաստանի արձագանքը:

21-րդ դարում, Եվրոմիություն ձգտող պետության գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնյայի բերանից, հնչում են խոսքեր, որոնք կոչ են անում մարդկանց նկատմամբ օրենքը կիրառել ոչ թե ըստ նրանց արածի, այլ ըստ էթնիկ ծագման: Սա արդեն լուրջ բան է: Սա Մարդու իրավունքների համընդանուր հռչակագրի (1948) 1-ին, 7-րդ եւ 16 (1)-ին հոդվածների կոպիտ ոտնահարում է:



Գրեթե վստահ եմ, որ ներկայումս Թուրքիան պետականորեն չի սկսի հայերի նկատմամբ խտրական նոր հալածանքները: Դա հիմա չի բխում Թուրքիայի շահերից: Առանց այդ էլ Թուրքիայում ազգային եւ կրոնական փոքրամասնությունները էական զրկանքների եւ չարդարացված սահմանափակումների մեջ են: Այսուհանդերձ, սա խիստ մտահոգիչ երեւույթ է, քանի որ Էրդողանի ասածը թուրքական հասարակության շատ լուրջ եւ խորքային հիվանդության դրսեւորումն է: Ինչը Էրդողանի լեզվին է, նույնը թուրքական հասարակության սրտում է»,- հայտարարել է Արա Պապյանը:



Մարդու իրավունքների հռչակագրի առանձին դրույթներ, ինչպիսք են խոշտանգումների եւ ստրկության արգելքը, պարտադիր են որպես անպայման նորմեր, առանձին երկրներում Հռչակագիրը մասամբ է ընդունվում:



Այս փաստաթուղթը թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով եւ աշխարհի ամենաշատ թարգմանված փաստաթուղթն է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---