Պարենային անվտանգության բարձրացման մակարդակը Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում է

Պարենային անվտանգության բարձրացման մակարդակը Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում է PanARMENIAN.Net - Հայաստանի պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում է: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:



Նրա խոսքերի համաձայն, երկրի իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնելու պահեստավորված սննդամթերքին` դրանց պահպանմանն ու թարմացմանը, արտադրանքի ցանկի ընդարձակմանը եւ այս համատեքստում պետք է հատուկ ուշադրություն դարձվի տեղական գյուղատնտեսական արտադրանքին: «Տնտեսական աճի հետ միաժամանակ անհրաժեշտ է մշակել տեղական արտադրանքի խթանման համապատասխան մեխանիզմներ», - ասել է նա: Այս ամենի հետ կապված, խորհրդարանական հանձնաժողովի նախագահը նշել է, որ ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում պետությունը օժանդակում է գյուղատնտեսությանը, մասնավորապես գյուղացին 1 հա հող մշակելու համար ստանում է 30.000 դրամի չափով օժանդակություն:



Գագիկ Մինասյանի հաղորդման համաձայն, տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները քննարկվել են Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական եւ էկոլոգիական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ: «Նիստի մասնակիցները պարզություն մտցրեցին աղքատության սահմանները որոշելու հարցում, որը Հայաստանում գերազանցել է 3 տոկոս ցուցանիշը: Սա նոր մարտահրավեր է երկրի ղեկավարությանը», - նշել է նա:



Մարտի 17-ին Քիշնեւում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական եւ էկոլոգիական հարցերով հանձնաժողովի 34-րդ նստաշրջանը, որի օրակարգում էր ՍԾՏՀ անդամ-երկրներում պարենամթերքի անվտանգության հիմնախնդիրները եւ այդ բնագավառում երաշխիքների ընդունումը:



Սեւծովյան տնտեսական համագործակցությունը միջկառավարական կազմակերպություն է, որն ընդգրկում է Մերձսեւծովյան եւ Հարավային բալկանների 12 պետություն: Այն հիմնադրվել է 1999 թ. մայիսի 1-ին` 1992 թ. հունիսի 25-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության պայմանագրի հիման վրա: Կազմակերպության կենտրոնական նստավայրը գտնվում է Ստամբուլում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---