Մարսելում բացվել է «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցահանդես եւ տեղի է ունեցել նույնանուն գրքի շնորհանդեսը

Մարսելում բացվել է «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցահանդես եւ տեղի է ունեցել նույնանուն գրքի շնորհանդեսը PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Մարսել քաղաքում կայացել է «Հայաստանի 12 մայրաքաղաքները» լուսանկարչական ցուցահանդեսը եւ նույնանուն գրքի շնորհանդեսը:



Ցուցահանդեսը կազմակերպել են Ֆրանսիայի պատմական հուշարձանների կենտրոնը, Մարսելի երիտասարդության եւ մշակույթի հայկական տունը եւ "Կիլիկիա" ասոցիացիան:



Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը, ցուցահանդեսին ներկա է գտնվել լուսանկարների հեղինակ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, որի աշխատանքները, ՀՀ մշակույթի նախարարության գնահատմամբ, հիանալի հնարավորություն են ընձեռում ֆրանսիացիներին ծանոթանալու հայոց պատմության էջերին:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---