Հայաստանի նախագահ. Ե՞րբ եւ որտե՞ղ է հայերի Նյուրնբերգը

Հայաստանի նախագահ. Ե՞րբ եւ որտե՞ղ է հայերի Նյուրնբերգը PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիայում շարունակվող իր պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Դեյր Զորի անապատ: Իր խոսքում նա մասնավորապես ասել է. «Այսօր ես այստեղ եմ, որովհետեւպարզապես չէի կարողչլինել:Ինձայստեղ է բերել իմ ժողովրդի մեծագույն ցավը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր եւ քաղաքակիրթ համարվող մարդկության մեծագույն ամոթը: Այդ ամոթի խարանը արդեն 21-րդ դարում դեռ մնում է բոլոր նրանց ճակատին, ովքեր ակնհայտ փաստերի ուրացումը դարձրել են քաղաքականություն, դարձրել են առեւտրի առարկա, դարձրել են կյանքի ու վարքի նորմ:



Դեյր Զորի անապատումտեղի ունեցավողբերգության ամենահրեշավորարարներիցմեկը: Հաճախ պատմաբաններն ու լրագրողներըհիմնավոր կերպով Դեյր Զորը համեմատում են Օսվենցիմի հետ` ասելով. «ԴեյրԶորը հայերի Օսվենցիմն էր»: Կարծումեմ, որ ժամանակագրությունը մեզպարտադրում էիրողությունները ձեւակերպել այլ կերպ. «Օսվենցիմը հրեաների Դեյր Զորն էր»: Ընդամենը մեկ սերունդ հետո մարդկությունն ականատես եղավ հրեաների Դեյր Զորին: Այսօր ես այստեղ եմ, որպես համայն հայության հայրենիք Հայաստանի Հանրապետության Նախագահ, հարցնելու. «Իսկ ե՞րբ եւ որտե՞ղ է հայերի Նյուրնբերգը»:



Ես այստեղ եմ`ոգեկոչելու հիշատակը ողջակիզված իմ ժողովրդի մեծագույնհատվածի, որ ոչնչացվել էֆիզիկապես, ոչնչացվելէմշակութապես: Ես չեմթվարկելուկորուստների չափն ու որակը: Ասելու եմ միայնմեկ փաստ. ցեղասպանության արդյունքումանդառնալիորեն ոչնչացվելէհնդեվրոպական հնագույն լեզուներից մեկի` հայոց լեզվի բարբառների մեծագույն մասը` դրանց կրողների հետ միասին»:



«Այսքանից հետո մենք ասումենք, որ պատրաստենք ժամանակակիցԹուրքիայիհետհաստատել դիվանագիտականկանոնավորհարաբերություններ, պատրաստենքունենալբացսահմաններ եւ տնտեսական հարաբերություններ: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումով ստեղծվել է պատմական հնարավորություն, որ պետք է տրամաբանական ավարտ ունենա: Բայց մենք չենք ընդունումՀայաստան-Թուրքիա երկխոսության վրահղումկատարելով Ցեղասպանության ճանաչումից խուսափելը բացատրելու գործելաոճը: Ավելին, կարիք չկա հղում կատարել ինչ-որ պատմաբանների հանձնաժողովի վրա, այն դեպքում, երբ հայ-թուրքական արձանագրությունները ենթադրում են լոկ պատմական հարթության միջպետական ենթահանձնաժողովի ստեղծում, ինչը, կարծում եմ, բոլորն էլ շատ լավ հասկանում են ինչ է նշանակում, եւ ինչ տարբերություն կա այստեղ: Ես խնդրում եմ բոլորին, ովքեր որեւէ առիթով կխորհեն կամ կարտահայտվեն Հայոց ցեղասպանության ու նրա միջազգային ճանաչման մասին, նախքան որոշում կայացնելը թող մի պահ հիշեն այս անապատը, հիշեն մարդկային միլիոնավոր խեղված ճակատագրերն ու հայրենազուրկ եղած, ցավը սրտում հինավուրց ժողովրդին:



1915 թվականին, իթիվսայլոց,սպանվեցին 20-րդդարիհայ մեծագույն բանաստեղծներ Դանիել Վարուժանը եւ Ատոմ Յարճանյանը` Սիամանթոն: Տանջամահ արվելուց առաջ նրանք մերկացվեցին, որովհետեւ եվրոպական հագուստ էին կրում: Դահիճներն իրենց վրա քաշեցին եվրոպական հագուստները: Այս պատկերների մեջ ես չէի ցանկանա խորհրդանշաններ տեսնել, բայց մի բան գիտեմ հաստատ. եվրոպական հագուկապ, վարվեցողություն եւ արժեքներ ասելիս, ո՛չ ոք իրավունք չունի մոռանալ այս պատկերները:



Ես այստեղ եմ հիշեցնելու հայտնի խոսքը. «Անհնար էսպանել մի ժողովուրդ, որ չի ուզում մեռնել»: Մենք ծրագրում ենքապրել ու զարգանալ:Մեզայլեւս անհնար է վախեցնել կամշանտաժիենթարկել, որովհետեւ մենք տեսելենքամենասարսափելին: Մենք ապրելուեւ արարելու ենքկրկնապատիկ ուժով` եւ՛ մեր, եւ՛ մեր անմեղ զոհերի փոխարեն: Մենք նայում ենք առաջ, որովհետեւ դեռ շատ բան ունենք ասելու եւ տալու միմյանց, շատ բան ունենք ասելու եւ տալու աշխարհին. այն պայծառն ու լուսավորը, որ չհասցրին ասել Դանիել Վարուժանն ու Ատոմ Յարճանյանը»,-ասել է Ս.Սարգսյանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---