Հայաստանը եւ Չեխիան ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրելու

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտոկը

Այցի շրջանակներում մարտի 26-ին պարոն Մարտին Բարտոկը հանդիպում կունենա նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, կայցելի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:



Նույն օրը նախատեսված են Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Մարտին Բարտոկի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առանձնազրույցը, ՊՆ վարչական համալիրում նախատեսված է երկկողմ համաձայնագրի ստորագրման արարողություն, որից հետո տեղի կունենա ճեպազրույց, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---