ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՌԱԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՑՈՒՑԱԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետական Դումայի կողմից համատեղ անվտանգությունը ապահովելու նպատակով զորքերի կիրառման մասին հայ-ռուսական համաձայնագրի վավերացումը լուրջ մտահոգություն է առաջացրել Բաքվում: «Այդ համաձայնագիրը ամրապնդում է Հայաստանի դիրքերը եւ վտանգավոր է Ադրբեջանի համար»,- հայտարարել է «Ղարաբաղի ազատագրման միություն» կոչվող կազմակերպության առաջնորդ Աքիֆ Նաղին: Նրա խոսքերով` եթե Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձ ձեռնարկի, ապա «Ռուսաստանը կարող է միջամտել Հայաստանի անվտանգությանը սպառնալիքի պատրվաքով»: «Պատերազմը սկսելու դեպքում Ռուսաստանը կսատարի Հայաստանին, քանի որ այնտեղ ունի ռազմական հենակայաններ»,- հայտարարել է Նաղին` համոզվածություն արտահայտելով, որ «Ադրբեջանը պետք է ռազմական գործողություներ սկսի անկախ նրանից, թե ով է պաշտպանում Հայաստանը»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---