Ստամբուլի հայ համայնքը մտադիր է գործարկել «Մենք ապրում ենք այլ Թուրքիայում» կայքը

PanARMENIAN.Net - Թուրքական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ հայ համայնքի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հանդիպումը բողոքի ալիք է բարձրացրել Ստամբուլի հայ համայնքի շրջանում, համապատասխանում է իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, Ստամբուլի հայ համայնքը չունի նման հասկացություն, ինչպիսին ղեկավարն է: «Ըստ երեւույթին, Թուրքիայի ակնկալիքներն իրականացել են եւ թուրքերը Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցչից ստացել են բոլոր այն հայտարարությունները, որոնք ցանկանում էին լսել»,- ասաց Մելքոնյանը` ավելացնելով, որ հայ համայնքի դիրքորոշումը չի համընկնում Շիրինօղլուի դիրքորոշման հետ:



Ընդ որում, նա ասաց, որ Ստամբուլի հայ համայնքն ի նշան բողոքի մտադիր է գործարկել «Մենք ապրում ենք այլ Թուրքիայում» կայքը, քանի որ Թուրքիան, որի մասին խոսել է Շիրինօղլուն, բոլորովին տարբերվում է այն երկրից, որում նրանք ապրում են:



Թուրքագետի խոսքով, այս ակցիային միացել են նաեւ 2007թ. հունվարի 19-ին սպանված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի անդամները: «Ստամբուլի հայ համայնքը պահանջել է նաեւ, որպեսզի Շիրինօղլուն համայնքի անունից որեւէ հայտարարություններով հանդես չգա, քանի որ նրանք Պետրոսին իրենց ներկայացուցիչը չեն համարում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:



Ընդ որում, հայ փորձագետն ասաց, որ հայ համայնքի արձագանքը Պետրոս Շիրինօղլուի հայտարարությանը «ապաքինման» հայտանիշ է:



Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ մարտի 26-ին Անկարայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ փոխվարչապետ Բյուլենթ Առինջը հանդիպել են Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչ Պետրոս Շիրինօղլուի հետ:



«1915թ. իրադարձությունները կռվախնձոր են դարձել անկեղծ բարեկամ ու գործընկերների միջեւ, որոնք միմյանց մեծ սիրով են վերաբերվում: Ցավոք, այդ հակամարտությունը վատ ավարտվեց, նրանց միջեւ անվստահություն առաջացավ: Հակամարտությունը ծագել է 100 տարի առաջ, այն հարկավոր է մոռանալ եւ առաջ նայել»,- ասել է Շիրինօղլուն, նա նշել է, որ «նույնպիսի կարծիքի է նաեւ Հայաստանի նախագահը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---