Orange Armenia-ի բաժանորդներն այսուհետ կարող են հեռուստահաղորդումներ դիտել իրենց բջջայինով

Orange Armenia-ի բաժանորդներն այսուհետ կարող են հեռուստահաղորդումներ դիտել իրենց բջջայինով

PanARMENIAN.Net - Orange Armenia ընկերությունն իր բաժանորդներին ներկայացրեց Orange TV բջջային հեռուստատեսության ծառայությունը, որն այսուհետ թույլ կտա նրանց անմիջապես իրենց բջջայինի էկրանին դիտել 16 տեղական եւ արտասահմանյան հեռուստաալիքներ 5 լեզուներով, PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ընկերության մամլո ծառայությունը:

Orange-ն առաջարկում է առաջին բջջային հեռուստատեսությունը Հայաստանում, որը հնարավոր է դիտել ոչ միայն 3G, այլ նա— 2G հեռախոսների միջոցով, եւ որը հասանելի է պատկերի բարձր հստակության HD որակով:

Orange TV-ի շնորհիվ բազմաթիվ հեռուստաալիքներ հասանելի են դառնում Հայաստանի բնակչության գրեթե 85%-ի համար, ովքեր գտնվում են Հայաստանի ամենաընդարձակ գերժամանակակից 3G+ ցանցի ծածկույթի ներքո:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---