Արարատ Ղուկասյան. Դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներ այս տարի չեն սպասվում

Արարատ Ղուկասյան. Դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներ այս տարի չեն սպասվում

PanARMENIAN.Net - Տարեվերջին գնաճը Հայաստանում ավելի նվազ կլինի, քան տարեսկզբին էր: Ակնկալվում է, որ այս տարվա արդյունքում այդ ցուցանիշը կլինի 6-7 տոկոսի մակարդակի վրա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը: «Գնաճի ցուցանիշը կախված կլինի նրանից, թե ինչպես իրեն կդրսեւորի երկրի տնտեսությունը երկրորդ կիսամյակում եւ ինչպիսին կլինեն մեր երկրին այդքան անհրաժեշտ դրամական փոխանցումների ծավալները, ինչպես նաեւ ագային արժույթի փոխարժեքից»,-ասել է նա:

Ըստ Ղուկասյանի, ՀՀ ԿԲ-ն միջոցներ է ձեռնարկում գնաճը զսպելու համար, սակայն դա եւս կախված է շատ փոփոխական ցուցանիշներից:

Ազգային արժույթի փոխարժեքի վերաբերյալ Ղուկասյանը նշել է, որ նախկինում արված կանխատեսումները ցույց են տալիս, որ անիրատեսական է եւ սխալ կանխատեսումներ անել արժույթների փոխարժեքի վերաբերյալ: «Ես կարող եմ հստակ ասել, որ գինը ձեւավորվում է շուկայում կատարվող գործարքների հիման վրա, եւ առաջարկի ու պահանջարկի արդյունք է: Առավելագույնը, կարելի է կանխատեսել տատանումների միջանցքը եւ ասել, որ հենց այդ սահմաններում կտատանվի փոխրաժեքը»,-գտնում է Բանկերի միության նախագահը:

Ըստ Ա.Ղուկասյանի, այս պահի դրությամբ այդ միջանցքը տատանվում է 380-400 դրամի շրջանակներում եւ դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներ այս տարի չեն սպասվում: Բացի այդ, նա նորմալ երեւույթ է համարում արժույթի սահուն արժեզրկումը, ինչը բնորոշ է Հայաստանի տնտեսությանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---