Հայաստանի վետերաններն իրենց "սառեցված" խորհրդային ներդրումների հատուցումը կկարողանան ստանալ արդեն մինչև մայիսի 9-ը

Հայաստանի վետերաններն իրենց

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հանդես է եկել Մեծ Հայրենական պատերազմի վետերաններին 800 մլն դրամի չափով "սառեցված" խորհրդային ներդրումները հատուցելու նախաձեռնությամբ, ապրիլի 6-ին լրագրողներին հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը, "2010 թվականի Հայաստանի պետբյուջեի մասին" օրենքում Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ այս փոփոխությունը կառավարությունը ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը”:

Ֆինանսների նախարարի խոսքով, ՀՀ ԱԺ-ում ներմուծված փոփոխությունների հաստատումից հետո կառավարությունը պարտավորվում է արդեն մինչև մայիսի 9-ը ձեռնամուխ լինել վճարումների իրականացմանը, որը կշարունակվի ողջ 2010 թվականի ընթացքում:

"Սառեցված" խորհրդային ներդրումների հատուցումն առաջնահերթ կարգով կստանան 3,7 հազ. վետերաններ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---