Տիգրան Պետրոսյանը Դուբայում ընթացող բաց առաջնության առաջատարն է

Տիգրան Պետրոսյանը Դուբայում ընթացող բաց առաջնության առաջատարն է

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-14-ը Դուբայում (ԱՄԷ) ընթանում է շախմատի 12-րդ բաց առաջնությունը, որին մասնակցում են 150 շախմատիստներ 32 երկրներից: Հայաստանը մրցաշարում ներկայացնում են 5 շախմատիստներ:

Առաջին տուրում նրանցից 4-ը հաղթանակ են տարել, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է ավարտել պարտիան: 1-ին տուրից հետո Տիգրան Պետրոսյանը 1 միավոր ունի: Նա առաջին տեղում է:

Մրցանակային ֆոնդը կազմում է 45 հազ. ԱՄՆ դոլար, հաղթողը կստանա 8 հազար:

Առաջին տուրի պարտիաները հայ շախմատիստների համար ավարտվեցին հետևյալ կերպ`

Գաբրիել Սարգսյան - Վինոդ Բխագվաթ (Հնդկաստան) 0,5:0,5

Տիգրան Պետրոսյան - Խալեդ Շիխաբ (Լիբանան) 1:0

Հրանտ Մելքումյան - Այադ Հուսեյն (Բահրեյն) 1:0

Տիգրան Քոթանջյան - Ռոբերտ Արելաննո (Ֆիլիպիններ) 1:0

Գևորգ Հարությունյան - Կարլոս դե Գուսման (Ֆիլիպիններ) 1:0

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---