Հնդկաստանի Հայոց մարդասիրական ճեմարանը 189 տարվա գոյություն ունի 7 ապրիլի 2010 - 11:35 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի ապրիլի 6-ին Կալկաթայում (Հնդկաստան) նշվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 189-ամյակը: Հանդիսության բացման աղոթքին եւ երկու երկրների՝ Հայաստանի եւ Հնդկաստանի օրհներգերի հնչեցումից հետո ողջույնի խոսքով հանդես է եկել ճեմարանի վաստակաշատ ուսուցչուհի Քամալ Ալու-վալիան: Համերգային ծրագրից հետո հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը ողջունել ու ներկայացրել է իր կառավարման մեկ տարվա ընթացքում ճեմարանում կատարված աշխատանքները։ Միջոցառմանը ներկա են եղել ճեմարանի աշակերտությունը, ուսուցիչները, Ս. Նազարեթ Մայր եկեղեցու վարչության անդամները, հնդկահայեր եւ հյուրեր: ![]() Կալկաթաի հայոց մարդասիրական ճեմարան Հայոց մարդասիրական ճեմարանը հիմնադրվել է 1821 թվականի ապրիլին` Հնդկա-ստանի Կալկաթա քաղաքում, բարեգործ վաճառականներ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի բարերարությամբ: Ճեմարանը այսօր կրթում և դաստիարակում է Հայաստանից, Իրանից, Իրաքից եկած, ինչպես նաև Հնդկաստանի հայորդիների: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |