Orange Armenia-ն իր բաժանորդներին ներկայացրեց մուլտիմեդիայի նոր լուծումներ

Orange Armenia-ն իր բաժանորդներին ներկայացրեց մուլտիմեդիայի նոր լուծումներ

PanARMENIAN.Net - Orange Armenia-ն իր բաժանորդներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալու տեղական և միջազգային նորություններին, հետևելու սպորտային լուրերին, տարադրամի փոխարժեքին, տեղեկանալու երևանյան կինոթատրոնների ֆիլմացանկին, ծանոթանալու օրվա հորոսկոպին, ինչպես նաև բեռնելու նկարներ և մեղեդիներ, կատակներ, նորագույն խաղեր և այլ օգտակար կամ զվարճալի տեղեկություններ անմիջապես իրենց հեռախոսի մենյուի Orange բաժնում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին Orange Armenia մամլո ծառայությունից: Ծառայությունից կարելի է օգտվել ցանկացած պահի, սակայն կարելի է նաև բաժանորդագրվել և լուրերը ստանալ ամենօրյա պարբերականությամբ: Նշված ծառայությունների համար գանձումը կատարվում է միայն համապատասխան բովանդակությունը ստանալուց հետո, առանց որևէ ամսական բաժանորդագրության վճարի: Ծառայությունը հասանելի է ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---